211652_close_icon
views-count1972 դիտում article-date 23:27 07-09-2020

Բելառուսի վարչապետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Մինսկում իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ բանակցելուց հետո պատվաստվել է COVID-19- ի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութով: [url=https://armenpress.am/arm/news/1026961.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսանդր Իսաևան: «Բելառուսի Հանրապետության վարչապետը պատվաստվել է իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո, որոնք կայացել են սեպտեմբերի 3-ին: Նա իրեն հիանալի է զգում, աշխատանքի է եղել ուրբաթ, շաբաթ օրերը և այսօր ևս աշխատանքի է », - գործակալությանը ասել է Իսաևան:

Նմանատիպ նյութեր