2005 դիտում
12:12 07-09-2020
Կալիֆոռնիայի հարավում հրդեհի մակերեսը հասել է 9․850 ակրի․ 150 մարդ մնացել է կրակի շրջապատման մեջ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավի Սան Դիեգոյի օկրուգում բնական հրդեհների մակերեսը կրկնապատկվել է և հասել գրեթե 4 հազար հեկտարի: Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Հրդեհի մակերեսը կազմում է 9․850 ակր, այն տեղափակված է 1 տոկոսով»,- ասված է հայտարարության մեջ:
Բնական հրդեհ է մոլեգնում Կալիֆոռնիայի կենտրոնական մասի Սիեռայի ազգային արգելոցում: Բռնկումն առաջացել է սեպտեմբերի 5-ին և ընդգրկել ավելի քան 14,5 հազար հեկտար հողատարածություն: Առնվազն 150 մարդ մնացել է շրջապատված կրակով, նրանց տարահանում է պահանջվել:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սեպտեմբերի 6-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել նահանգի հինգ օկրուգներում բնական հրդեհների պատճառով: Այդ միջոցները տեղական իշխանություններին թույլ են տալիս օգտվելու հնարավորություն ստանալ որոշ լրացուցիչ հիմնադամներից և ավելի շատ միջոցներ գործի դնել հրդեհի հետևանքները վերացնելիս:
Դա, մասնավորապես, հնարավորություն է ընձեռում փրկարարական կամ վերականգնողական աշխատանքներին ներգրավել ԱՄՆ-ի Ազգային գվարդիան: Բացի դրանից, օկրուգի իշխանությունները կարող են պարզեցված սխեմայով անհրաժեշտ պարեն գնել:
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
14:40 17-03-2014
2014 թվականին Երևանի կանաչ մակերեսը կհասնի 850 հեկտարի
1735 դիտում
10:40 12-08-2021
Կալիֆոռնիայում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 202 հազար հեկտարը
3987 դիտում
23:31 13-11-2018
Կալիֆոռնիայի հրդեհի հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 42-ի
Այս բաժնից
1288 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1048 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1033 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները