Կալիֆոռնիայի հրդեհի հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 42-ի
Հրշեջները դեռեւս շարունակում են Հյուսիսային Կալիֆոռնիայում մի քանի օր առաջ սկսված անտառային հրդեհը մարելու աշխատանքները, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4656366.html]Ամերիկայի Ձայն[/url]ը:
Վերջին տվյալների համաձայն, նահանգի պատմության մեջ ամենամահաբեր այս հրդեհին զոհ է գնացել առնվազն 42 մարդ:
Ինչպես իշխանություններն են հայտնում, չկան տեղեկություններ մի քանի հարյուր մարդկանց գտնվելու վայրի մասին:
Ոստիկանության պատասխանատու անձինք ասում են, թե հրդեհը սկսվելուց չորս օր անց իրենք նախատեսում են այստեղ բերել մարդկային մարմիններ հայտնաբերող շներ: Նրանց խոսքերով, վարժեցված այս շները շուտով կտեղափոխվեն այս հատվածներ:
Նահանգի հարավային հատվածում երկու փոքր այլ հրդեհների արդյունքում էլ զոհվել են երկու այլոք:
Օդերեւութաբաններն ասում են, թե չորային, քամոտ պայմանները, որոնց արդյունքում հրդեհները տարածվում են շատ մեծ արագությամբ, կշարունակվեն մինչեւ ուշ երեքշաբթի:
Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, թե այս հրդեհը ‘’հսկայական աղետ է’’, ինչը նշանակում է, որ նահանգին կհատկացվի դաշնային բյուջեից հավելյալ ֆինանսավորում: