211652_close_icon
views-count2469 դիտում article-date 11:11 07-09-2020

Բամբասանքը շատ ավելի սարսափելի ախտ է, քան COVID-19-ը․ Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ, կիրակնօրյա աղոթքի ժամանակ դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով զգուշանալ և խուսափել բամբասանքներ տարածելուց, գրում է [url=https://edition.cnn.com/2020/09/06/europe/pope-gossip-coronavirus-intl-scli/index.html]CNN[/url]-ը։ «Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, եկեք ջանքեր գործադրենք՝ բամբասանքը դադարեցնելու համար։ Բամբասանքը շատ ավելի սարսափելի ախտ է, քան COVID-19-ը»,- ասել է Հռոմի պապը։ Նա զգուշացրել է, որ բամբասանքները կարող են կաթոլիկ եկեղեցու պառակտման պատճառ դառնալ։ «Սատանան մեծագույն բամբասողն է, որը միշտ վատ բաներ է պատմում ուրիշների մասին, քանի որ մեծ ստախոս է և դրանով փորձում է տարանջատել եկեղեցին»,- ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը: Սա առաջին դեպքը չէ, երբ Հռոմի պապը հավատացյալներին կոչ է անում զերծ մնալ բամբասանքներից։ 2016թ. նա քահանաներին և միանձնուհիներին զգուշացրել էր «բամբասանքի ալիքի վրա յուղ չլցնել»՝ կոչ անելով դիմադրել իրենց համայնքում բամբասանքներ տարածելու գայթակղությանը:

Նմանատիպ նյութեր