1248 դիտում
15:43 04-09-2020
Բերդում կմեկնարկի «Երևանյան հեռանկարները» և ելույթ կունենա Ֆիլհարմոնիկ նվագախումբը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայ-ադրբեջական հուլիսյան սրացումներից հետո որոշել է մշակութային բովանդակությամբ հագեցնել Տավուշի մարզը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասուլիսում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ներկայացնելով «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի վերաբերյալ մանրամասներ, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ուրույն ծրագրով կներկայանան «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում:
«Գիտեք, որ այս ծրագրի շրջանակում արդեն մի քանի խմբեր ելույթ են ունեցել Տավուշի սահմանամերձ համայնքներում, և ոգևորությունը պարզապես աննկարագրելի է: Սակայն այն, ինչ տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին, առանց չափազանցության համարում եմ պատմական իրադարձություն, որովհետև երբևէ չի եղել, որ այնպիսի ծանրակշիռ, հեղինակավոր, ահռելի պատմություն ունեցող փառատոն, ինչպիսին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն է, իր մեկնարկը տա Տավուշում՝ սահմանամերձ Բերդ քաղաքում, և երբեք չի եղել այնպես, որ մեր ամենահեղինակավոր կոլեկտիվներից մեկը՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ ունենա սահմանամերձ համայնքում»,- ընդգծեց Խզմալյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահ է, որ այս երկու ծանրակշիռ նախագծերի համատեղ ներկայությունը սահմանագծին, նաև նախարարության աջակցությունը այս նախագծերին, չի կարող չփոխել առօրյան և չի կարող չփոխել մշակույթի հանդեպ հանրության վերաբերմունքը:
Փառատոնը, որի շրջանակում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ, անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Նմանատիպ նյութեր
3899 դիտում
16:49 17-05-2018
Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում
3665 դիտում
16:19 03-12-2018
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Քարնեգի հոլում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3987 դիտում
21:43 07-04-2020
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Երևանի բակերից մեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
772 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
712 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
835 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին