ՀՀ նախագահը մասնակցելու է գլոբալ գագաթնաժողովին. նա ելույթ կունենա
Հայաստանի նախագահի նստավայրը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին մասնակցելու է Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (#GMIS2020), որը կազմակերպվում է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ և անցկացվելու է առցանց եղանակով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է գալու գագաթնաժողովի՝ «Հետհամավարակային աշխարհում բարգավաճման վերականգնումը» խորագրով քննարկմանը:
Գագաթնաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մի շարք երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: