Վարչապետը մասնակցում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին մասնակցում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովին։
Գագաթնաժողովին մասնակցում են նաեւ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 20-23-ը եւ կներառեն անտառների պահպանման եւ վերականգնման վերաբերյալ գլոբալ ջանքերի եւ միջոցների քննարկումներ։ Կներկայացվեն անտառների պաշտպանության, դրանց վերականգնման ծրագրեր, տեղի կունենա փորձի փոխանակում։
Գագաթնաժողովի նպատակն է մինչեւ 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառային զանգվածների մակերեսը։
Գագաթնաժողովում ելույթ կունենա Քենիայի Նոբելյան մրցանակակիր, «Կանաչ գոտի» շարժման ներկայացուցիչը, ինչպես նաեւ օտարերկրյա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Գագաթնաժողովի շրջանակում կկազմակերպվենն էքսկուրսիաներ։