3047 դիտում
10:33 04-09-2020
Ինչով է զբաղված Արսեն Թորոսյանը, երբ երկրում թունավորումից մեծ թվով մարդիկ են մահացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն չորս օր է՝ համացանցը ողողված է ալկոհոլային թունավորման դեպքի մասին հրապարակումներով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին մեր երկրում արձանագրվել է ալկոհոլային թունավորման, կարելի է ասել, աննախադեպ քանակով՝ 38 դեպք: 14 քաղաքացի արդեն մահացել է թունավորման հետևանքով։ Իհարկե, Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ձերբակալված է, բայց առողջապահական խնդրի մտահոգիչ ծավալները շարունակում են անհանգստացնող մնալ։ Տեղի ունեցածն իսկապես աննախադեպ ողբերգություն է, բայց ՀՀ քաղաքացիների առողջությամբ գործի բերումով «մտահոգված» ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սարերում է, լեռնագնացությամբ է զբաղված։ Իհարկե, հասկանալի է, որ նախարարը սահմանադրական իրավունք ունի արձակուրդ մեկնելու, այն վայելելու իր ընտանիքի հետ, բայց ՀՀ քաղաքացիների առողջությամբ մտահոգվելը, հետաքրքրվելը շարունակում է մնալ նախարարի ուղղակի պարտականությունը։ Համեմատության համար հիշեցնենք, թե ինչ էին անում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նախկինում, որոնց քննադատելու համար նախարարն առիթը բաց չի թողնում։
Օրինակ՝ 2009 թվականի հոկտեմբերին սննդային թունավորում էր գրանցվել Վանաձորում, և հոսպիտալացվել էին 16 հոգի, և ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը ոչ միայն մանրամասն տեղեկություն էր տրամադրում թունավորվածների մասին, այլև անձամբ այցելում էր նրանց, փորձում հասկանալ, թե մարդիկ ինչ կարիքներ ունեն: Նույնպիսի վերաբերմունք էր նաև 2011 թվականի հունիսին, երբ թունավորման դեպք էր գրանցվել արդեն Նոր Խարբերդում, և հոսպիտալացվել էր 12 մարդ: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, երջանկահիշատակ Արա Ասոյանը անձամբ այցելել էր թունավորվածներին, տեղում ծանոթացել իրավիճակին, և այդպես շարունակ…
Իսկ ՀՀ առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի համար, փաստորեն, իր արձակուրդն ավելի թանկ արժե, քան ՀՀ 14 քաղաքացիների կյանքը, որոնք մահացել են թունավորումից, և այսօր բուժում ստացող 24 քաղաքացիների առողջությունը: Համաձայնեք՝ ակնահայտորեն հումանիզմի դեֆիցիտ ունենք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2585 դիտում
09:01 27-11-2019
Գևորգ Կոստանյանը ինչով է զբաղված ՌԴ-ում և երբ կվերադառնա. «Ժողովուրդ»
1755 դիտում
10:01 15-07-2021
Ինչով է զբաղված ԱԱԾ-ն, երբ թշնամին Հայաստանի ներսում է. «Ժողովուրդ»
1326 դիտում
19:46 14-01-2015
Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից մարդիկ են մահացել
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»