Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից մարդիկ են մահացել
Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում ալկոհոլային թունավորման հետեւանքով 29 մարդ է մահացել, եւս 200-ը գտնվում են հիվանդանոցներում: Նրանցից մեծ մասի վիճակը կայուն ծանր է. մի քանիսը կուրացել են:
Տուժածները «կրիկետ» խաղի երկրպագուներ են, որոնք տոնել են թիմերից մեկի հաղթանակը: Նրանք լիկյոր են խմել, որը հետագայում պարզվել է՝ կեղծ է:
Ոստիկանությունը ձերբակալել է այն կրպակի սեփականատիրոջը, որտեղ վաճառվել է խմիչքը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին նույն նահանգում ալկոհոլային թունավորումից 40 մարդ էր մահացել: