1285 դիտում
12:37 02-09-2020
Հորս բնակավայրի 94 տնտեսություն 24-ժամյա ջրամատակարարում ունի․ ՀՏԶՀ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով իրականացրել է #Վայոց_ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի Օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման ծրագիրը: Տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։
Բնակավայրի ջրամատակարարման համակարգը կառուցվել է վաթսունականներին. տարիների ընթացքում կատարվել են միայն մասնակի նորոգումներ, սակայն խնդիրը չի լուծվել: Օրվա կարգավորիչ ջրամբար առհասարակ չի եղել, որի հետևանքով վերջին տարիներին ջրի կորուստը հասնում էր 80 տոկոսի, իսկ ջրամատակարարումն իրականացվում էր մի քանի ժամով:
Օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումն ավարտվել է , համայնքի 94 տնտեսություն` ավելի քան 350 բնակչով արդեն ստանում է շուրջօրյա ջրամատակարարում:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 14 միլիոն 400 հազար դրամ, որից Եղեգիս խոշորացված համայնքի ներդրումը կազմում է ընդամենը 1 միլիոն 920 հազար դրամ, մնացած գումարը հատկացվել է պետբյուջեից:
Նմանատիպ նյութեր
1807 դիտում
16:06 23-03-2015
Ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովվի 17-ժամյա ջրամատակարարում
5098 դիտում
15:23 25-08-2016
Մեղրիում կապահովվի կայուն, անխափան ջրամատակարարում
Այս բաժնից
1108 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1207 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1411 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ