211652_close_icon
views-count56638 դիտում article-date 12:41 01-09-2020

Մահվան ելքով վրաերթ Արմավիր քաղաքում․ 39-ամյա հետիոտնը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 1-ի, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Բենիկ Ս․-ն Արմավիր քաղաքի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Մ․-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր