211652_close_icon
views-count1255 դիտում article-date 11:50 01-09-2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, առայսօր հիվանդությունը հաստատվել է 288 մարդու մոտ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 3 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 288 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 221 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10535 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր