Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է սահմանին չինացի զինվորականների հետ բախումների մասին
Հնդկաստանի և Չինաստանի սահմանին իրավիճակը կրկին սրվել է: Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը սահմանին չինացի զինվորականների հետ բախումների մասին, հաղորդում է [url=https://rg.ru/2020/08/31/minoborony-indii-soobshchilo-o-stolknovenii-s-kitajskimi-voennymi-na-granice.html]RG[/url]-ը:
Նյու Դելիում չինացի զինվորականների գործողությունները «սադրիչ» են անվանել: Նշվում է, որ հնդիկ զինվորականներն ամրապնդել են իրենց դիրքերը և չեն թողել փոխել իրավիճակը:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանին Լադակխի շրջանում իրավիճակը սրվել է մայիսին: Այդ ժամանակ յուրաքանչյուր կողմից բախումներին մասնակցել է մի քանի հարյուր զինվորական, հաղորդվել է զոհերի և վիրավորների մասին: Դրանից հետո բանակցություններ են սկսվել ռազմական և դիվանագիտական մակարդակներով, սակայն որևէ արդյունք չի գրանցվել:
Հարկ է նշել, որ սահմանների ճանաչման խնդիրն առկա է արդեն երկար տարիներ: Այն կարգավորելու ոչ մի փորձ հաջողությամբ չի պսակվել: