211652_close_icon
views-count1878 դիտում article-date 14:42 31-08-2020

Հարավային Կորեայում ԱՄՆ բանակի զրահափոխադրիչը բախվել է արագագնացի, կան զոհեր

Հարավային Կորեայում ԱՄՆ բանակի զրահափոխադրիչը բախվել է արագագնացի․ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան Փհոչհոն քաղաքում։ Ամենագնացն անճանաչելիության աստիճան վնասվել է, իսկ զորավարժություններից ռազմաբազա վերադարձող զրահափոխադրիչի թրթուրները վնասվել են միակողմանի։ Ավտոմեքենայում գտնվող չորս մարդ միջադեպից հետո հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: Բոլոր զոհերը Հարավային Կորեայի քաղաքացիներ են եղել։ Ամերիկացի մի զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել։ [img]https://st0.shamshyan.com/editor/0537614001598868561507419.jpg[/img] Դեպքի պատճառները պարզվում են:

Նմանատիպ նյութեր