211652_close_icon
views-count2090 դիտում article-date 13:22 30-08-2020

Պատիվ ունեմ, պարոն նախագահ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/08/30/1132036/?fbclid=IwAR2WVRqk9w84vttG23SIfhUxWLkl7_UsjirKGqLoctMUaDGgvFEtJKcS5PI]Aravot.am[/url]-ը գրում է. Լրանում է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի 60-ամյակը: Հոբելյանի առթիվ նա շնորհավորանքի, գնահատանքի եւ բարեմաղթանքի շատ խոսքերի կարժանանա: Ես կբավարարվեմ Բ. Սահակյանի մարդկային նկարագիրը վկայող մի քանի կարճ պատումներով: Մնացածը՝ ինչպես ընթերցողը կընկալի: «Ազատություն» ռադիոկայանի Ստեփանակերտի թղթակիցն էի: Բ. Սահակյանը նոր նշանակվել էր ներքին գործերի նախարար: Ինձ դիմեց ՆԳՆ մամուլի խոսնակ Կիմ Գաբրիելյանը: Խիստ քննադատում էր փոխնախարար Ռաշիդ Պետրոսյանին: Ասացի, որ կարող եմ ձայնագրել՝ հրաժարվեց: Խնդրեցի, որ ասելիքը գոնե գրավոր ձեւակերպի: Համաձայնեց: Հաղորդումը եթեր գնաց: Հաջորդ օրը ՆԳ նախարարի մոտ էի: Ներկա էր նաեւ Ռաշիդ Պետրոսյանը: Նախարարին խնդրեցի, որ առանձին ասելիք ունեմ: Ցույց տվեցի Կիմի գրությունը: Կարդաց, վերադարձրեց ինձ եւ միայն մի բառ ասաց. «Բարի»: Կարճ ժամանակ անց Կիմը նույն պաշտոնով տեղափոխվեց դատախազություն: Դուստրս ավարտել էր ԱրՊՀ քոլեջը: Դասղեկը որոշել էր հրաժեշտի զբոսախնջույք կազմակերպել: Ընտրեցինք Գանձասարին մոտ Ծովին քարը, որ նոր-նոր կարգի էր բերվում: Արդեն սեղանը փակելու վրա էինք, երբ վերեւից մեկը հրամայական պահանջեց, որ արագ հավաքվենք: Երեխաների տրամադրությունն ընկավ: Ինքնաեռ էին բերել, ուզում էին մի-մի բաժակ թեյ հյուրասիրել դասղեկին, մի քանի ծնողներիս: Բարձրացա: ՊԲ հրամանատարի տեղակալներից էր: Քիչ հեռու Բ. Սահակյանն էր կանգնած ծխում: Ինձ տեսնելով՝ մոտեցավ: Բացատրեցի ինչն ինչոց է: «Մենք կգանք մի ժամ հետո»,-ասաց եւ խնդրեց, որ ինքնաեռը թողնենք: «Կվերադարձնենք»,- կատակեց: Առաջադրվել էր նախագահի թեկնածու: Նախընտրական շտաբում քննարկվում էր կենսագրականի հարցը: Առաջարկեցի, որ «աշխատել է շինանյութերի կոմբինատում որպես քարհատ բանվոր» ձեւակերպումից վերջին բառերը հանվեն: Զարմացավ․ «Ինչո՞ւ»: Միտքս պարզաբանեցի, որ ապագա նախագահի կենսագրությունը նաեւ Ադրբեջանում են կարդալու, կարող են շահարկել, նույնիսկ ծաղրել: Չընդունեց եւ շատ հստակ հայտարարեց. «Ես իմ կենսագրությունից ամաչելու ոչինչ չունեմ»: Վիքիպեդիայում մինչ օրս Բ. Սահակյանի կենսագրության այդ դրվագը մնում է անփոփոխ: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/08/30/1132036/?fbclid=IwAR2WVRqk9w84vttG23SIfhUxWLkl7_UsjirKGqLoctMUaDGgvFEtJKcS5PI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր