211652_close_icon
views-count2128 դիտում article-date 17:27 29-08-2020

ԱՄՆ-ն և ԵՄ-ն Բելառուսին կոչ են արել դադարեցնել բռնությունն ու ռազմական ուժի կիրառման սպառնալիքները

Եվրամիության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցիչները համատեղ հայտարարությամ են հանդես եկել, որում մեջ Բելառուսի իշխանություններին կոչ են արել դադարեցնել ցուցարարների ահաբեկումը, բռնությունն ու քաղաքական դրդապատճառներով հետապնդումը։ Համապատասխան հայտարարությունը [url=https://eeas.europa.eu/delegations/belarus/84521/joint-statement-missions-united-states-united-kingdom%C2%A0switzerland-and-european-union-behalf-eu_en]հրապարակվել է[/url] Մինսկում Եվրամիության ներկայացուցչության կայքում: Դիվանագետները դատապարտել են «ուժի կիրառումը» և Բելառուսի իշխանություններին կոչ են արել «դադարեցնել բռնությունն ու սեփական քաղաքացիների դեմ ռազմական ուժի կիրառման սպառնալիքները, ինչպես նաև անհապաղ և անվերապահորեն ազատել բոլոր անարդարացիորեն ձերբակալված մարդկանց»: Դիվանագետները նաև իրենց համերաշխությունն են հայտնել Բելառուսի բնակիչներին, որոնք պահանջում են «հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները»: «Մենք Բելառուսի իշխանություններին կոչ ենք անում պահպանել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այն է՝ հարգել հիմնարար ժողովրդավարական ազատությունները և մարդու իրավունքները»,- նշվում է տեքստում։ Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն արդեն 6-րդ անգամ հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը: Ընդդիմությունը կարծում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում՝ անվտանգության նկատառումներով: Բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, եղել են հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր տուժածներ, անգամ՝ զոհեր: Արևմտյան երկրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմությունը խոստացել է շարունակել ցույցերն այնքան ժամանակ, մինչև երկրում նոր ընտրություններ նշանակվեն:

Նմանատիպ նյութեր