211652_close_icon
views-count39105 դիտում article-date 13:32 27-08-2020

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հրդեհ է բռնկվել BMW-ում, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, մասամբ վնասվել է նաև Toyota Corolla-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/1 շենքի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել BMW մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարաական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են BMW-ում առաջացած հրդեհը, սակայն կրակի հետևանքով մասամբ վնասվել են նաև Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի առջևի պլաստմասե դետալները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր