17143 դիտում
09:47 04-11-2022
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում․ բախվել են Toyota Corolla-ն և Land Rover-ը․ ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, որոնք ամբողջովին վերածվել են մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 121/4 հասցեի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Մարտին Գ-ի վարած Land Rover մակնիշի և 21-ամյա Դավիթ Ն․-ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Ալավերդյանը, Ռաֆիկ Վարդանյանն ու Թոռնիկ Ղուկասյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են բժիշկների շտապօգնության թիվ 11 բրիգադը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրենք չեն տուժել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենաները ամբողջովին դարձել են ոչ շահագործելի։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+