Վաշինգտոնը քննարկում է ԱՄՆ-ի հանդեպ կիբերհանցագործություն իրականացրած անձանց եւ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Խոսքը ռուսական եւ չինական ընկերությունների մասին է, որոնք շահագրգռված են ԱՄՆ-ի հանդեպ կիբերհարձակումներից ստացված եկամուտներով: Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առաջին հերթին սպառնում են Չինաստանին, բայց ոչ Ռուսաստանին:
Washington Post-ն էլ գրում է, որ պատժամիջոցների կիրառման ցուցակում այլ երկրներ էլ կան: Համապատասխան որոշումը կընդունվի մոտակա երկու շաբաթում: