«Բարսելոնան» հաստատեց, որ Մեսին ցանկանում է հեռանալ, սակայն դրա իրավական հիմքեր չի տեսնում
«Բարսելոնան» մտադիր չէ բաց թողնել թիմի ավագ Լիոնել Մեսիին:
Կատալոնական ակումբը հաստատել է, որ ստացել է արգենտինացու ֆաքսը, որտեղ նա ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել և արդեն պատասխանել է այդ ֆաքսին: Մասնավորապես, «Բարսելոնան» նշել է, որ հեռանալու համար Մեսին իրավական հիմքեր չունի:
Մեսիի և «Բարսելոնայի» միջև կնքված պայմանագրում հեռանալու հնարավորության մասին կետ կա, սակայն դրա համար նա ակումբին պետք է տեղեկացներ մինչև մայիսի 30-ը, ինչը տվյալ դեպքում չի եղե:
«Բարսայի» ղեկավարության կարծիքով, իրավիճակը կնորմալանա, թեպետ Մեսին բացահայտ դժգոհություն է արտահայտում: Ավելի վաղ նշվել էր, որ ակումբը մտադիր չէ նրան բաց թողնել 700 մլն եվրոյից պակաս գումարով, քանի որ դա նրա հրաժարագինն է: