35304 դիտում
18:25 24-08-2020
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G 63-ն ու BMW-ն. BMW-ն հայտնվել է գազոնում՝ բետոնե սյուների արանքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes G63 մակնիշի 01 ZA 001 համարանիշի և BMW մակնիշի 92 OZ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում՝ բետոնե էլեկտրասյուների արանքում:
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասպանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են ՃՈ տեսուչները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16436 դիտում
09:05 08-11-2023
Ավտովթար՝ Երևանում. 33-ամյա վորորդը BMW-ով հայտնվել է երկաթե սյուների արանքում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
48474 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը