Չի անցել իմ մտքով նման բան, եթե մի բան պիտի անեմ, ես դա անում եմ պատվով․ կապիտան Ռուբեն Սանամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:
Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել կապիտան Ռուբեն Սանամյանի սխրանքների մասին։