211652_close_icon
views-count1852 դիտում article-date 16:37 21-08-2020

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30795602.html]«Ազատությունը»[/url]։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ Բայրամովը Մոսկվա կժամանի ռուսական կողմի նախաձեռնությամբ։ «Մեր երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը օգոստոսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Տեղի կունենա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի ու միջազգային հարցերի լայն շրջանակ», - ասել է Զախարովան։ Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի կառավարության և Դաշնության խորհրդի անդամների հետ։ Սա Բայրամովի երկրորդ արտասահմանյան այցն է արտգործնախարարի պաշտոնում։ Նշանակումից շաբաթներ անց՝ առաջին պաշտոնական այցով նա մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր գործընկերոջ, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Նմանատիպ նյութեր