211652_close_icon
views-count26130 դիտում article-date 18:58 19-08-2020

Արտակարգ դեպք Երևանում. 5-ամյա տղան իրենց տան 2-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվաքծներով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան նշված փողոցի բնակիչ, 5-ամյա Բ. Պ.-ն է, ով անզգուշաբար իրենց տան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր