211652_close_icon
views-count2087 դիտում article-date 17:53 19-08-2020

Երևանի կենդանաբանական այգին սկսում է նոր չելենջ՝ «Իմ մանկության կենդանաբանականը»

Երևանի կենդանաբանական այգին իր 80-ամյակի շրջանակներում մարտահրավեր (#Challenge) է նետում բոլոր-բոլորիդ։ Եթե Դուք, Ձեր ծնողները, պապիկ-տատիկները ունեք մանկական կամ հին հետաքրքիր լուսանկարներ կենդանաբանական այգում, ապա խնդրում ենք տեղադրել Ձեր էջում՝ օգտագործելով մեր հեշթեգերը (#Իմ_մանկության_կենդանաբանականը #Կենդանաբանականը_իմ_հիշողություններում) և նշելով մեր ֆեյսբուքյան էջը (https://www.facebook.com/yerevanzoo/) Լուսանկարները կարող եք ուղարկել նաև նամակի տեսքով մեր ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ հասցեին։ Այս չելենջը կպարգևի մեզ ու ձեզ հաճելի հիշողություններ ու լավ ակնթարթներ տարբեր ժամանակներից, կարող եք օգնել նաև Կենդանաբանական այգու արխիվի համալրմանը։ Երևանի կենդանաբանական այգու թիմը սիրով սպասում է ձեր մասնակցությանն ու ակտիվությանը։ Ամենապայծառ և հետաքրքիր նկարները կհայտնվեն մեր ֆեյսբուքյան էջում և կջերմացնեն բոլորիս, կլինեն մրցանակներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր