Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Կապանում և Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 19-ին ժամը 07․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան, Մ․Հարությունյան, Երկաթուղայինների, Սպանդարյան փողոցների, Երկաթուղայինների նրբանցքի, Բաղաբուրջ, Վաչագան բանավանների, ժամը 09․00-ից մինչև ժամը 15․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կենտրոնական թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Ինչպես տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով: