2466 դիտում
20:33 17-08-2020
Քաղաքացիները կարող են միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղ ներկրել առանց թույլատրող փաստաթղթի. ՊԵԿ
Քաղաքացիներն այսօրվանից կարող ենդեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 6-ին ընդունված«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1302-Ն որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող ենփոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծելմինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր։
Նախքան որոշման ընդունումըդեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ ներմուծել միայն օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս` մինչև 10 անվանում դեղ, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով:
Միաժամանակ ՊԵԿ-ը զգուշացնում է, որ փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ՀՀ տեղափոխվող դեղերի նկատմամբ հսկողություն իրականացնելու և հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով մաքսային մարմիններն իրականացնելու ենֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալների հաշվառում։
Անհրաժեշտ է իմանալ, որ ֆիզիկական անձանց կողմից կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները գերազանցելու պարագայումդեղերը կարող են տեղափոխվել միայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվության առկայության դեպքում՝ նույն որոշմամբ հաստատվածկարգի 49-52-րդկետերով սահմանված ընթացակարգով՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված հավաստագրի հիման վրա:
ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է նոր հնարավորությունից օգտվելիս զերծ մնալ չարաշահումներից, մասնավորապես` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր տեղափոխելուց։ Հնարավորության դեպքում նախքան ներկրումը համոզվել, որ դեղերը չեն պարունակում վերոնշյալ նյութերը։
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1664 դիտում
11:46 04-03-2020
Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունել է փոստային առաքմամբ դեղ ստանալը թույլատրող նախագիծը
4518 դիտում
16:41 01-11-2020
Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է տեղափոխում քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով, առանց փաստաթղթի
Այս բաժնից
916 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
784 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
805 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը