211652_close_icon
views-count95037 դիտում article-date 18:27 16-08-2020

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին երևի կասի. «Մի դիմում էլ դու գրի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը՝ Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարգադրել է, որպեսզի ոստիկանության ծառայողները պահպանեն պարետի հրամանները, այդ թվում՝ պարտադիր կրեն պաշտպանիչ դիմակ: Ճանապարհային ոստիկանությունում հրամանների ապահովումը դրվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի վրա: Այսօր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի ընթերցողը տեսանյութ է տրամադրել մեզ, որտեղ երևում է, որ Սայաթ-Նովա պողոտայում ճանապարհային ոստիկանը վարորդին ինչ-որ խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկում, մինչդեռ տեսանյութում ակնհայտ երևում է, որ ճանապարհային ոստիկանը առանց պաշտպանիչ դիմակի է: Ոստիկանապետը օրինախախտ տեսուչին երևի կհիշեցնի հայտնի «Ոսկե ցլիկը» ֆիլմի այն դրվագը, երբ Նաջարյանը հարցնում է. «Ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում: Թորգոմի՞: Կասես մի դիմում էլ նա գրի»: Իսկ ՀՀ ՃՈ պետն էլ ճիշտ կանի, որ իր ենթականերին զգուշացնի, որ եթե վարորդը թույլ է տալիս օրենքի խախտում, ապա նրան տուգանելուց առաջ լավ կանեն, սկզբից իրենք պահպանեն օրենքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր