211652_close_icon
views-count51613 դիտում article-date 21:19 04-05-2017

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գաղտնիք չէ, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ վերջին ժամանակներս ճանապարհային ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքներ է կատարել՝ թե՛ մայրաքաղաքում, և թե՛ մարզերում, որպեսզի ճանապարհներին առաջացած խոչընդոտները վերացվեն, ինչը հնարավորություն կտա վարորդներին և հետիոտներին, որպեսզի երթևեկեն անվտանգ: Հարգելի Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյան, Ձեր անմիջական հսկողությամբ վերջին ամիսներին կատարվել են բազմաբնույթ աշխատանքներ՝ թե՛ մայրաքաղաքում, և թե՛ մարզերում, ինչի շնորհիվ մեծ թվով խաչմերուկներում տեղադրվել են ժամանակակից սարքավորումներով լուսակիրներ, կատարվել գծանշումներ, տեղադրվել երթևեկությունը կարգավորող նշաներ: Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի վերջնամասում՝ թիվ 132 դպրոցի՝ դեպի վերև տանող ճանապարհը, 90 աստիճանով թեքվում է դեպի Կոմիտասի պողոտա, ժողովրդի լեզվով ասած՝ «դեպի Հարկային»: Նշված անկյունում գրեթե ամեն օր ծնողները իրենց երեխաներին մանկապարտեզ են ուղեցկում, դպրոցականներն ու ուսանողներն էլ շտապում են Սլավոնական ուսումնարան և թիվ 132 դպրոց: Այդ հատվածը դեռ ԽՍՀՄ տարիներից համարվում է վթարային իրավիճակներով հարուստ տարածք, քանի որ կտրուկ շրջապտույտի դեպքում անկյունում թողված ապառաժ բազալտ քարերը ամբողջովին փակում են վարորդների տեսադաշտը: Որպես խնդրանք, ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը կարող են կարճ ժամանակում վերացնել այդ վթարային իրավիճակը նշված հատվածում ՝ հեռացնելով ճանապարհի այդ անկյունային հատվածում թողած քարերը, ինչի շնորհիվ անկյունային հատվածը կմեծանա և կտրուկ շրջադարձը կմեղմանա, ինչն էլ կհանգեցնի նրան, որ ճանապարհատրանպորտային պատահարներից կխուսափեն: Հարգանքներով՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր