211652_close_icon
views-count44939 դիտում article-date 10:05 26-10-2016

Ի՞նչն էր ստիպել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանին և ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին գիշերային շրջայց կատարել Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը կեսգիշերին այցելել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ Սայաթ-Նովա փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում տեղադրվում էին լուսացույցները եզերող նոր լուսային ժապավենները և փորձնական գնահատվում էր դրանց էֆեկտիվությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղադրված լույսերը միտում ունեն վարորդներին զգուշացնել, որ ճանապարհի բաժանված գոտիներում երթևեկությունը շարունակելու համար լուսացույցի կանաչ ազդանշանը վառվում է տարբեր գոտիների համար առանձին և ասենք, օրինակ, երբ երթևեկությունը թույլատրվի միայն ուղիղ, աջ չերթևեկեն և լատինական «L» տառը հուշի, որ աջ գոտու կանաչ լույսը վառվելու է առանձին: ՀՀ ՃՈ պետ Ա. Կարապետյանը տեղեկացրեց՝ տեղադրված լույսերը առայժմ կրում են փորձնական բնույթ և եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, ապա հաջորդ տարվանից բոլոր գոտիներով բաժանված առանձին լուսացույցներով խաչմերուկներում կտեղադրվի լուսացույցը եզերող սպիտակ լույսային ժապավենները: Կեսգիշերին նաև Երևանի ճանապարհային ոստիկանությունը շարունակեց ճանապարհների գծանշման աշխատանքները, որոնք ղեկավարում էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր