211652_close_icon
views-count26894 դիտում article-date 19:45 15-08-2020

Երկու անգամ գնացել եմ Արման Սարգսյանի հետ հանդիպման, բայց նա չներկայացավ. ոստիկանության նախկին ավագ լեյտենանտը՝ Քոչարյանի գրառումը լայքելու պատճառով իրեն կադրերի ռեզերվ ուղարկելու մասին. ArmDaily.am

ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» ֆեյսբուքյան գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանին ուղարկել են հարկադիր պարապուրդի։ Այս մասին Սարգսյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր [url=http://armdaily.am/?p=103292&l=am]էջում[/url]: [url=http://armdaily.am/?p=103502&l=am&fbclid=IwAR371VET-rZiwNRXmpc5ykAnu4gd6lToelm01KAGSodO4NAZRfKOiV9HLrw]ArmDaily.am[/url]-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանը նշեց, որ իրեն կադրերի ռեզերվ են ուղարկել փետրվարի 15ին` ծննդյան օրը.«Ինձ դրա մասին տեղեկացրել են փետրվարի 17-ին, պատճառը նշել են ծառայողական անհրաժեշտությամբ, սակայն ծառայողական անհրաժեշտությունն իր մեջ ներառում է 3 կետ, որոնց հիման վրա կարելի է ոստիկանին ուղարկել կադրերի ռեզերվ,այդ կետերից ոչ մեկը առընչություն չունի ինձ հետ»: Հարցին՝ որոնք ենք այդ կետերը, Սարգսյանը նշեց, որ այս պահին կոնկրետ չի հիշում.«Եթե ոստիկանը 2 անգամ ընդհանրապես չի ներկայացել ծառայության, եթե ոստիկանը թմրամոլ է դարձել, եթե ոստիկանը ունի ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիր։ Միջին խմբի ոստիկանների այլ պատճառով արգելվում է կադրերի ռեզերվ ուղարկելը, առավել ևս լայք դնելու համար»: Սարգսյանի խոսքով՝ համակարգում իրեն այլ աշխատանք են առաջարկել.«Ինձ կադրերի ռեզերվ ուղարկելուց հետո ես սպասեցի մոտ 4 ամիս,գրեցի զեկուցագիր ինձ կանչեցին և առաջարկեցին Կապանում թաղային, ինչից, իհարկե, հրաժարվեցի և զեկուցագրում հիմնավոր նշեցի հրաժարվելուս պատճառը»: Ճշտող հարցին՝ ինքն ինչպե՞ս է հասկացել, որ իրեն ուղարկում են կադրերի ռեզերվ հենց Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար, Սարգսյանը պատասխանեց.«Չորս անգամ զրուցել ենք պետի հետ այդ մասին, պետը Արսեն Մելքոնյանն էր, ըստ իր խոսքերի,իրեն վարչությունից կանչում և ասում էին,որ Հայկը լայք է դրել»: Սարգսյանը հավելեց, որ երկու անգամ գնացել է նախկին ոստիկանապետի հետ հանդիպման.«Արման Սարգսյանը չներկայացավ, ինչից հետո կորոնավիրուսի և արտակարգ դրության հետ կապված ոստիկանանությունը հանդիպումներ չի կազմակերպում ոստիկանապետի հետ մինչև օրս»: Մանրամասները՝ [url=http://armdaily.am/?p=103502&l=am&fbclid=IwAR371VET-rZiwNRXmpc5ykAnu4gd6lToelm01KAGSodO4NAZRfKOiV9HLrw]ArmDaily.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր