211652_close_icon

Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանը կադրերի ռեզերվ է ուղարկվել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով. tert.am

views-count9430 դիտում article-date 14:48 18-08-2020
Վերջերս ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որ ՀՀ երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ղեկավարությունն իրեն ուղարկել է կադրերի ռեզերվ: [url=https://www.tert.am/am/news/2020/08/18/Arman-sargsyan/3372811?fbclid=IwAR2fqsCTJuwfRvRRj85SzxklSfGzKCrb6WDknyMzQwRAHBrgtpJ1hFcN-E0]Tert.am[/url]-ն այս առնչությամբ գրավոր հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ հարցնելով, թե արդյոք ոստիկանին կադրերի ռեզերվ ուղարկելու պատճառը «լայքն» է, թե այլ պատճառներ կան: Ի պատասխան հարցման, Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են.«Ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Հակոբի Սարգսյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 15.02.2020 թ. թիվ 413-Ա հրամանով՝ համաձայն՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 48-րդ (ոստիկանությանում ծառայողների կադրերի ռեզերվը) հոդվածի, ՀՀ կառավարության 13.12.2002 թ. թիվ 2043-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվելու և ռեզերվից հանելու» կարգի 2-րդ կետի «դ» (կադրերի ռեզերվում գրանցվում են ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ոստիկանության ծառայողին այլ պաշտոնի փոխադրելիս՝ զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր թափուր պաշտոն չլինելու դեպքում) ենթակետի, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/18/Arman-sargsyan/3372811?fbclid=IwAR2fqsCTJuwfRvRRj85SzxklSfGzKCrb6WDknyMzQwRAHBrgtpJ1hFcN-E0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր