211652_close_icon
views-count1907 դիտում article-date 16:26 15-08-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

2020 թվականի օգոստոսի 14-ին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար՝ Արթուր Ասոյանն այցելել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Հանդիպումը նախաձեռնել էր Տեսչական մամնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը, մասնակցում էին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Տարոն Հակոբյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Վրեժ Գալոյանը և մի շարք պաշտոնատար անձիք։ Ողջույնի խոսքում Ա․Ասոյանը շնորհակալություն է հայտնել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված ամենօրյա վերահսկողական գործառույթները պատշաճ կազմակերպելու համար, նաև կարևորել ստուգումների, ուսումնասիրությունների ընթացքում հանդիպող խնդիրների ու խոչընդոտների վերհանումը, գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները։ Գ․Հասրաթյանը ներկայացրել է Տեսչական մարմնի 2020 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների, տարեկան գործունեության ծրագրերով նախատեսված միջոցառումների ընթացքն ու ժամանակացույցը, առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները և այլ հաշվետվություններ։ Քննարկվել են ԲԸՏՄ կառավարման խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցեր, դոնոր կազմակերպությունների հետ նախատեսված ծրագրերի ուղղությունները, համագործակցության ռազմավարությունը, բյուջետային ֆինանսավորման մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր