211652_close_icon
views-count2396 դիտում article-date 09:37 30-11-2019

Խռովություն է հասունանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՎԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ սկսել են զբաղվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողների բողոքի դիմումով, քննարկում և ուսումնասիրում են այդ նամակը: Այս տեսչական մարմնի աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին էլ են մանրամասներ ներկայացրել իրենց աշխատանքային դժոխային պայմաններից: Ասել են, որ ՊՎԾ դիմելուց հետո ավելի են սրվել առանց այդ էլ լարված հարաբերությունները իրենց ղեկավար Վիգեն Ավետիսյանի հետ: Պատմել են, թե նա իրենց միջանցքներում տեսնելիս ոչ միայն չի բարևում, նաև գլուխն է շրջում: Կառույցում խռովություն է հասունանում: Աշխատակիցների մի մասը վերարկուներով է աշխատում ցուրտ աշխատասենյակներում, իսկ արտոնյալներն ու Վ. Ավետիսյանն ինքը սենյակները տաքացնում են օդորակիչներով: Որակի ապահովման վարչությունից էլ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ տևական ժամանակ պահանջում են եռամսյակի վերաբերյալ համապատասխան նյութեր ներկայացնել, չեն տրամադրում, օրինակ` ծառայողական քննությունների մասին, ստացած գույքի վերաբերյալ տեղեկությունները, թե ինչպես է այն բաշխվել: Այնինչ այս վարչությունը պետք է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր