211652_close_icon
views-count2529 դիտում article-date 11:31 13-08-2020

Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին: COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուրը մեկուսացված է 39 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 575 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր