211652_close_icon
views-count9213 դիտում article-date 17:26 12-08-2020

Աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել Գարեգին Նժդեհի արձանի մոտ` այդ կերպ իր բողոքը հայտնելով իշխանության մի շարք քայլերի դեմ։ Մասնավորապես, բողոքը վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացմանը, «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաների վերաբերյալ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև երկրում ստեղծված ատելության մթնոլորտին։ «Իմ հացադուլի նպատակը մեր ազգի մասին մտահոգված բոլոր մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն։ Իմ նպատակն է քաղաքացիներին համախմբելը, իրար հանդեպ բարեհամբույր լինելը, ոչ թե բաժանումը՝ սևի, սպիտակի։ Նախկինում էլ կային խնդիրներ, փորձում էին լուծել, մի մասը ստացվում էր, մի մասը՝ ոչ, բայց ազգս երբեք այսպես չէր թշնամացել իրար հանդեպ։ Դրա մեղավորն այսօրվա իշխանություններն են, որ բաժանեցին սևի ու սպիտակի»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր