Կառավարության միջոցներով հիմնանորոգվել է Արթիկի Շինարարների փողոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով իրականացվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի հիմնանորոգումը:
610 մետր երկարությամբ ներհամայնքային ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում և չէր վերանորոգվել` իննսունականներից ի վեր: Այս ծրագրով 610 մետր ճանապարհահատվածի հիմնանորոգումից բացի վեռակառուցվել են նաև մայթերը` 1136 մետր երկարությամբ:
Շինարարների փողոցը Արթիկի ամենաբանուկ փողոցներից է, տարածքում ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ առաջնային էր ճանապարհի նորոգումը: Պետական բյուջեից ներդրումը կազմել է 80 միլիոն 476 հազար դրամ:
[b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]