211652_close_icon
views-count2145 դիտում article-date 14:15 05-08-2020

ՀՀ ԱԳՆ ղեկավարն աջակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աջակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի եւ դրա ավերիչ հետեւանքների մասին սարսափելի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են: Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին եւ նրա ժողովրդին»,- նշել է արտգործնախարարը: Վերջին տվյալներով` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել է մոտ 4 հազար մարդ: Երկրում սուգ է հայտարարվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր