2973 դիտում
16:47 03-08-2020
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել է մայրաքաղաքի վթարային բնակֆոնդը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայրաքաղաքի՝ վթարային վիճակում գտնվող բնակելի շենքերի խնդիրներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ, ըստ վթարային աստիճանների, խնդիրը պետք է համալիր լուծում ստանա: Այդ համատեսքտում առաջինը դիտարկվել է Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 8 վթարային շենքը, որն, ըստ մասնագիտական գնահատականների, սեյսմիկ անվտանգության առումով գտնվում է ամենախոցելի վիճակում. հարցը շուտափույթ լուծում է պահանջում:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի զեկույցները լսելուց հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում լուծել շենքի 36 ընտանիքների ժամանակավոր տեղափոխման հարցը, փոխհատուցել վարձավճարները և, դրան զուգահեռ, սկսել շենքի կապիտալ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ եթե կատարված ամրացման աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, լինեն ընտանիքներ, որոնք ցանկություն չեն ունենա իրենց բնակարաններ վերադառնալու, կառավարությունն այլ լուծում կառաջարկի:
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
16:34 25-11-2015
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2861 դիտում
14:31 25-02-2017
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
1412 դիտում
17:58 24-11-2021
Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Այս բաժնից
637 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
838 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր
937 դիտում
20:30 31-01-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը