Միացյալ Նահանգներում հերթական անգամ մայրացել է մեր գործընկեր Գոհար Վեզիրյանը՝ լույս աշխարհ բերելով հերթական արու զավակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 31-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթական անգամ մայրացավ մեր գործընկեր, «Չորրորդ իշխանություն» թերթի սիրված ու ճանաչված լրագրող Գոհար Վեզիրյանը։
Մեր գործընկերը հերթական անգամ արու զավակի է լույս աշխարհ բերել Գլենդել քաղաքի Memoryal hospitalum-ում։ Բալիկն առողջ է, և առաջին իսկ պահից հիվանդանոցում է եղել նրա ամուսինը՝ Էդգար Տոնոյանը։
Ծնողները իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնում հիվանդանոցի անձնակազմին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Գ. Վեզիրյանին ու Է. Տոնոյանին և նորածին բալիկին, ում ծնողներն անվանակոչել են Դավիթ, ցանկանում է ուրախ ու անհոգ մանկություն և Սասնա Դավթի նման ապագայում լինի թև ու թիկունք՝ ծնողներին, ավագ եղբորը՝ հրաշք Նարեկին։