Ծնունդով լոռեցի, ամերիկահայ բարերար Սարգիս Պետրոսյանը հերթական անգամ բարեգործական ակցիա կատարեց Լոռու մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 18-ին ծնունդով լոռեցի, ամերիկահայ բարերար Սարգիս Պոտրոսյանն իր ընտանիքի հետ հերթական բարեգործական ակցիան կատարեց Լոռու մարզում:
Բարերար Ս. Պետրոսյանն այցելեց Վանաձորի մանկատուն և տնօրեն Հարություն Էվոյանի հետ ծանոթացավ մանկատան առօրյային:
Ս. Պետրոսյանն ու ընտանիքի անդամները դատարկաձեռն չէին այցելել:
Նրանք սաներին նվերներ փոխանցեցին ու երեխաների հետ անկեղծ զրույց ունեցան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի