211652_close_icon
views-count2208 դիտում article-date 12:51 31-07-2020

«Ես սա համարում եմ ծաղր օրենքի նկատմամբ». փաստաբանը ներկայացրեց, թե ինչ գործով են ԱԱԾ հրավիրել Արթուր Վանեցյանին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ բացատրություն տալու, այսինքն նախապատրաստվում են նյութեր, եւ որքան մեզ ներկայացվեց, նյութեր են նախապատրաստվում աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու հետ կապված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/594437.html?fbclid=IwAR2HD2bATG1q88X5HhNsbnSTmOhWGBeEYbiBMva7ohnKNj3vAsc-3fjgDio]News.am[/url]-ը։ «Ես սա համարում եմ ծաղր օրենքի նկատմամբ, որովհետեւ գոյություն ունի օրենք, ըստ որի անձը 50 տարին լրանալուց հետո, որը ԱԱԾ ծառայողի համար սահմանային ժամկետն է, իրավունք ունի 5 տարով այդ ժամկետը երկարացնել, ինչն էլ արվել է: Այստեղ խոսքը մեկ տարվա մասին է, եւ անձը աշխատանքի վերականգնվել է օրենքի պահպանմամբ: Այստեղ խնդիրն այն չէ՝ օրենքը խախտվել է, թե չի խախտվել, կամ նրանք օրենքը կարդացել կամ չեն կարդացել: Հարցն այն է, որ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը, այսինքն նյութեր են նախապատրաստվում: Սա ինձ համար զարմանալի է, որովհետեւ քրեական օրենսգրքում չկա նման նորմ: Եթե նույնիսկ խախտում տեղի ունեցած լիներ, անձը 60 տարեկանում վերականգնված լիներ, միեւնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող: Սրանով ես կարծում եմ, որ պետությունը, առավել եւս, որ հարցին խառնվել է ԱԱԾ-ն, հաստատում է, որ պարոն Վանեցյանի դեմ չկա որեւէ քրգործ հարուցելու հիմք եւ նրանք հասել են նրան, որ նույնիսկ այսկերպ քրեական գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել»,-ասաց Սահակյանը: Մանրամասները՝ կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր