Հայաստանում հուլիսի 6-ին եղել է կորոնավիրուսային համաճարակի պիկը․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով ամենաշատ ակտիվ դեպքերը եղել են հուլիսի 6-ին։ Պարետատան նիստից հետո ճեպազրույցին այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսինքն՝ եթե դա համարենք համաճարակաբանորեն պիկ, մեր պիկը եղել է հենց այդ օրը։ Այդ օրվանից հետո ամեն օր ունեցել ենք ավելի քիչ թվով պացիենտներ, և վերջին օրերին արձանագրել ենք նույն տենդենցը»,- ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ եթե շարունակվեն պահպանվել հակահամաճարակային բոլոր պարզ կանոնները, ռեալ հնարավորություն կա տեմպը պահպանելու, ինչու ոչ նաև այն նվազեցնելու և ճգնաժամային իրավիճակից դուրս գալու։