211652_close_icon
views-count12790 դիտում article-date 13:02 02-04-2020

Պիկը կարող է լինել ցանկացած պահի. Արսեն Թորոսյան. ՈՒՂԻՂ

Պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, պիկ կարող է լինել ցանկացած պահի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք նախարարությունն արդեն կարո՞ղ է իմանալ կորոնավիրուսի տարածման պիկը երբ է լինելու։ «Պիկը միշտ երեւում է, երբ արդեն սկսում ես ամեն օր նվազող դեպքեր, եթե մենք ազգովի այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք, շարունակենք հայտնաբերումները եւ ինչ-որ մի պահից սկսենք ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել, կարող ենք ասել՝ երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր եւ այսուհետ ունենալու ենք անկում։ Այդ օրը կանխատեսել մենք չենք կարող, սական ամեն ինչ պետք է անենք, որ այդ օրը մոտենա»,- ասաց նախարարը։ Լրագրողի դիտարկմանը, որ այսօրվա վարակիրների թիվը «թռիչքաձեւ աճի» է հասել, նախարարը չհամաձայնեց. «Ես չէի անվանի թռիչքաձեւ աճ, պարզապես կանվանեի՝ այսօր ավելի շատ դեպք էր, քան՝ երեկ։ Պայմանավորված է 2 հանգամանքով. իհարկե, կա վարակի տարածում, որը ոչ ոք չի կարող հերքել, կան նոր օջախներ, հատկապես բերովի, ինչպես նաեւ նախկինում եղած օջախներից նոր օջախների առաջացում, ինչպես նաեւ մեր կողմից ամեն օր կատարվող թեստավորման աճով»։ Թորոսյանը նշեց, որ վարակակիրների խմբում երեխաներ քիչ կան, հղիների թիվը նույնպես քիչ է. «Կան տարեցներ, որոնք ռիսկային խմբում են։ Պացիենտների մոտ 80 տոկոսը գրեթե անսիմպտոմ է, այսինքն՝ կամ շատ թեթեւ ջերմություն ունի»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք: Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ, 4 պացիենտ մահացել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր