935 դիտում
16:45 04-05-2020
Շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ. Արսեն Թորոսյան
Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց`«Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն թորոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարցազրույցը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ էր, ով էլ նման եւ այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր:
Ցավում եմ, որ գիտության եւ գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտը կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը:
Իմ կողմից հարգված լրատվամիջոցին էլ խորհուրդ եմ տալիս, թեմատիկ հարցազրույցների հրավիրել մասնագետների եւ ոչ թե ցանկացած թեմայի վերաբերյալ «խորը եւ աշխարհացունց» մտքեր ունեցող անձերի: Դիտումների խնդիր կոնկրետ դուք, կարծես թե չունեք:
Հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը եւ դրա համար պատասխանատու լինելը միայն կառավարության պարտականությունը չէ:
Հ.Գ. իսկ միգուցե ես էլ հարցազրույց տամ պիեզոէլեկտրիկների ֆիզիկայի վերաբերյալ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1293 դիտում
16:41 15-03-2022
Այսօր ես արձանագրում եմ մի շատ կոնկրետ արդյունք ինձ համար շատ կարևոր մի հարցում. Արսեն Թորոսյան
3640 դիտում
21:18 29-07-2020
Հայաստանում հուլիսի 6-ին եղել է կորոնավիրուսային համաճարակի պիկը․ Արսեն Թորոսյան
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
772 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը