3023 դիտում
18:47 29-07-2020
ԱԱՏՄ-ն դիտարկում է անվտանգության կանոնները բժշկական հիմնարկներում
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում եւ վիրուսի ախտորոշման թեստավորմամբ զբաղվող լաբորատորիաներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
«Ըստ պարետի համապատասխան որոշման՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) կիրականացնի նոր մասնագիտական խումբը՝ նաևԱԱՏՄ մասնագետների ներգրավմամբ։
Նախորդիվ՝ ԱԱՏՄ-ն տեղեկացրել էր, որ հանրապետությունում իրականացվող լայնածավալ ստուգայցերի արդյունքում համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոնների հաճախակի խախտումներ են գրանցվել, մասնավորապես, նաեւ ստոմատոլոգիական կենտրոններում։ Այս հիմքով՝ վերջինների տասնյակ կասեցումներ են եղել։ Դրանց հաջորդել ու հաջորդում են կրկնայցերը։
Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը՝ ԱԱՏՄ-ն, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, քայլեր է ձեռնարկում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
2129 դիտում
11:41 06-07-2020
ԱԱՏՄ-ն անվտանգության նորմերի դիտարկում է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1381 դիտում
23:16 27-11-2020
Քովիդի անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում. ԱԱՏՄ
Այս բաժնից
673 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
787 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
760 դիտում
13:36 16-11-2024
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում կարևորել է ֆինանսական ռիսկերի խիստ վերահսկողությունը