211652_close_icon
views-count2697 դիտում article-date 09:19 29-07-2020

«Քնած» քրգործերը տեղից շարժել. վարչապետի հանձնարարականը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են և կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։ Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Այս գործերը, վարչապետի գնահատմամբ, գտնվում են ակնհայտ պասիվ, «քնած» վիճակում, չնայած տևական ժամանակ է՝ հարուցված են: Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց, որոնք, ըստ նախաքննական մարմնի տարածած տարբեր հայտարարությունների, անցնում են մի քանի քրեական գործերով։ Թերթի աղբյուրը փոխանցել է նաև, որ Փաշինյանի հանձնարարականը մասնավորաբար վերաբերում է Գագիկ Բեգլարյանին, Միհրան Պողոսյանին, Վահագն Հարությունյանին և այլոց առնչվող գործերին»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր