211652_close_icon
views-count9365 դիտում article-date 19:50 07-04-2014

Մինչ պատկան մարմինները խոստանում են «սայլը տեղից առաջ շարժել», գյուղացիները հերթական վթարին են ականատես լինում

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Մասիս- Էջմիածին մինչհամայնքային Հայանիստ-Հովտաշեն գյուղամիջյան ճանապարհի գլխավոր խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ 27-ամյա Հովհաննես Ղազարյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 90 CC 091 համարանիշի և Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ 38-ամյա Վահե Խուդոյանի վարած Mitsubishi Montero-Sport մակնիշի 52 PP 555 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Հովհաննես Մկրտչյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում հավաքված գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում ավտովթարներ հաճախակի են լինում, քանի, որ չկան լուսակիրներ, իսկ երբեմն վթարները ունեցել են ողբերգական ավարտ: Բազմաթիվ անգամ մարդիկ դիմել են Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին, ով խոստացել է ճանապարհային ոստիկանության միջոցով լուծել այդ խնդիրը, սակայն, ձայն բարբառո հանապատի: Գյուղացիների միակ հույսը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է և առաջիկայում հարցին լուծում ստանալու համար պատրաստվում են դիմել ԱԺ նախագահին ու ՀՀ ոստիկանապետին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր