Միջազգային հանրությունը բախվում է կորոնավիրուսի «մեկ մեծ ալիքի» հետ, որը «կահագնանա և կնվազի». ԱՀԿ
Աշխարհը գործ կունենա COVID-19 կորոնավիրուսի միայն մեկ ալիքի հետ, որին հատուկ է վարակի ինչպես արագ, այնպես էլ դանդաղ տարածում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը, հաղորդում է [url=https://www.reuters.com/article/us-health-coronavirus-who/who-says-covid-19-pandemic-is-one-big-wave-not-seasonal-idUSKCN24T16U]Reuters[/url]-ը:
Նա նշել է, որ միջազգային հանրությունը բախվում է կորոնավիրուսի «մեկ մեծ ալիքի» հետ, որը «կահագնանա և կնվազի»:
Բացի այդ, նրա խոսքով, չպետք է ենթադրել, որ վիրուսը կդադարի տարածվել ամռանը, քանի որ այն նման չէ գրիպին, որը սեզոնային տարածման միտում ունի: