1766 դիտում
16:14 28-07-2020
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի վարակաբանների հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է Covid 19-ը
«Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոց վերջին 6 ամսվա ընթացքում դիմել է 18,186 երեխա, ամբուլատոր կարգով՝ 12242, ստացոնար՝ 5944։ Համալսարանական վարակաբանների հմուտ թիմի հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը, որոնցից 59-ը՝ 0-2 ամսական։
Համալսարանական մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը վերջին 180 օրում առողջացրել է սուր գաստրոէնտերիտ ունեցող 117, սուր աղիքային վարակ ունեցող 98, լեյշմանիոզ հիվանդություն ունեցով 16 երեխայի:
12 փոքրիկ առողջացել է անհայտ ծագման տենդից, բրուցելյոզ հիվանդությամբ 7 երեխա արդեն տանն է, արձանագրվել է մալարիայի 1 դեպք, 12 երեխայի մոտ ախտորոշվել և բուժվել է սալմոնելոզ, 22՝ ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, 11 երեխա առողջացել է կապույտ հազից։ Համալսարանական նորածնային սանավիացիան միայն վերջին 180 օրերին կատարել է 298 կանչ, որից 243՝ մարզերից, իսկ 55-ը՝ Երևանից։
Հարգելի ծնողներ, վստահ եղեք՝ մեր համալսարանական մասնագետների նպատակը մեկն է՝ մշտապես պարգևել մանկական անմեղ և առողջ ժպիտ յուրաքանչյուր երեխայի։
Առողջություն բոլոր երեխաներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
778 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
682 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
580 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին